
Իրանում Սու-24 ինքնաթիռ է կործանվել

Իրանի հարավում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել, որի օդաչուները հասցրել են ինքնանետվել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով Tasnim-ին:
Ռուսաստանում արտադրված ռազմական ինքնաթիռն ընկել է տեղի ժամանակով 9:20-ի սահմանում՝ Ֆարս նահանգի Բախտեգան լճի մոտակայքում: Ինքնաթիռում եղել են երկու օդաչուները, որոնք հասցրել են ժամանակին ինքնանետվել: Ավելի ուշ նրանց ուղղաթիռով տեղափոխել են Շիրազ քաղաք. օդաչուների կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Ներկայումս ընթանում է քննություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար: