Բաժիններ՝

Թուրքիայի փողոցներում մարդկանց թիվն աճում է, լսվում են կրակոցներ

Թուրքիայում լարվածությունը մեծանում է։ Ինչպես նշել ենք, այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ վերցրել է իշխանությունը։
Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկայպի միջոցով հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին և մարդկանց կոչ արել դուրս գալ փողոց։

Ինչպես երևում է կադրերին, այդ կոչին մեծ թվով մարդիկ են հետևել։ Մարդկանց և մեքենաների թիվը գնալով մեծանում է։ Անկարայում լսվում են կրակոցներ, սակայն հասկանալի չէ՝ ում կողմից և ում ուղղությամբ։

Ինքնաթիռները նույնպես շարունակում են պտտվել երկնքում։

Մեծ է հավանականությունը, որ կարող է բախում տեղի ունենալ բնակչության և զինված ուժերի միջև։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031