
«Վաղը մեր պատիվը բարձրանալու է». Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնաբանել է երկրում իշխանությունը զավթելու փորձը.
«Այս գիշերը կարող է մութ լինել, բայց վաղը մեր պատիվը բարձրանալու է: Այսօր մեր պատվի պաշտպանության օրն է: Ես ժողովրդին կոչ եմ անում առանց վարանելու համախմբվել կառավարության շուրջ»:
Դավութօղլուն կոչով դիմել է նաև թուրքական բանակի հրամանատարությանը. «Ես հորդորում եմ ձեզ պաշտպանել ժողովրդի կամքը»,- ասել է Դավութօղլուն: