Թուրքական իշխանամետ ուժերը գործողություններ են նախապատրաստում Զինված ուժերի գլխավոր շտաբի շենքն ազատագրելու նպատակով
Մի խումբ զինվորականների կողմից հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայում սկսված ռազմական հեղաշրջման փորձը թուրքական լրատվամիջոցները տապալված են համարում:
ԶԼՄ-ները հայտնում են, որ թուրքական իշխանամետ ուժերը ողջ գիշեր տևած բախումներից հետո կարողացել են Ստամբուլի ու Անկարայի տարբեր հատվածներում վերահսկողությո ւնը վերցնել իրենց ձեռքը:
Հեղաշրջման փորձի ժամանակ Ստամբուլի ասիական և եվրոպական հատվածները միացնող Բոսֆորի կամուրջը գրաված և այնտեղ տանկեր կանգնեցրած զինվորականները հանձնվել են: Ինչպես հաղորդում է թուրքական CNN Turk-ը, ոստիկանությունն այդ հատվածում ձերբակալել է շուրջ 50 զինվորականի: Այդ ընթացքում փողոց դուրս եկած քաղաքացիները «լինչի դատաստանի» են ենթարկել մեկ զինվորի:
Թուրքական իշխանամետ ուժերը գործողություններ են նախապատրաստում Զինված ուժերի գլխավոր շտաբի շենքն ազատագրելու նպատակով: Շինության շրջակայքը դատարկվում է: Հաղորդվում է, որ գլխավոր շտաբից շուրջ 700 չզինված շարքային հանձնվել է: Տարբեր տվյալներով` շենքում կա 150 հոգուց բաղկացած զինված խումբ:
Թուրքական «Հուրիեթ»-ը տեղեկացնում է, որ դեպի շենք են քայլում նաև քաղաքացիական անձինք, ովքեր փողոցներ են դուրս եկել գիշերը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հրապարակ դուրս գալու կոչից հետո:
Քուլելիի զինվորական ուսումնարանի 80 ուսանող ձերբակալվել է հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով: