Պետդեպը հաստատել է Թուրքիայում հնարավոր հեղաշրջման փաստը
                                    ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիայում հրաձգության մասին հաղորդագրությունն ու հնարավոր հեղաշրջման մասին տեղեկությունը և զգուշության կոչ արել ամերիկացիներին, հայտնում է գերատեսչությունը Twitter-ի իր էջում:
«Մենք հաստատում ենք ԶԼՄ-ների հաղորդագրությունները հրաձգության և հնարավոր հեղաշրջման մասին, կոչ ենք անում լինել շրջահայաց»,- ասվում է Պետդեպի Twitter-յան հայտարարության մեջ՝ ստեղծված ճանապարհորդ ամերիկացիների համար:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    