էրդողանը փախչում է Թուրքիայից. haqqin.az
                                    Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունն ուղևորվել է օդանավակայանի կողմը: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Մինչ այդ, TRT պետական հեռուստաալիքի եթերում հաղորդել են, որ Թուրքիայի նոր Սահմանադրությունը մշակվելու է մոտ ժամանակներս:
Անցումային շրջանում երկրի կառավարումն իրականացնելու է «Խաղաղ խորհուրդը» (Peace council):
Թուրքիայում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է բանակի գեներալ Հուլուսի Աքարը, հայտնում է թուրքական ТРТ հեռուստաալիքը:
Պենտագոնը տեղեկություն է հավաքում Թուրքիայում կատարվող իրադարձությունների մասին և հետևում է իրավիճակին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    