Ֆինլանդիայում փրկել են տարիներ շարունակ նկուղում առանց տարրական հարմարությունների ապրող տարեց տղամարդուն
Հելսինկիի ոստիկանությունը փրկել է առանձնատան նկուղում՝ տարրական հարմարություններից զուրկ՝ առանց պատուհանների, զուգարանի կամ խոհանոցի ավելի քան տաստ տարի ապրած 80-ամյա մի տղամարդու, գրում է Daily Mail-ը։
Տարեց տղամարդուն գտել են խուզարկության ժամանակ. նա ծանր ֆիզիկական վիճակում էր և անհապաղ բժշկական օգնության կարիք ուներ։ Նկուղը բնակության համար պիտանի չէր և տարրական հիգիենայի նորմեր չէր ապահովում։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը պաշտոնապես չի փակվել, սակայն քննությունը պարզում է՝ արդյոք նա իրական հնարավորություններ ունե՞ր տարածքից ինքնուրույն դուրս գալու համար։ Հետաքննիչ տեսուչ Յարի Կորկալայնենը նշել է, որ իրավապահ մարմինները ստուգում են՝ արդյոք թոշակառուի տեղաշարժը իրականում սահմանափակված էր։
Քննության շրջանակում ձերբակալվել են մոտ 60 տարեկան երեք կասկածյալներ՝ երկու տղամարդ և մեկ կին։ Նրանք ավելի ուշ ազատ են արձակվել, սակայն շարունակում են մնալ քրեական գործով մեղադրյալներ։ Պարզվել է, որ առանձնատունը պատկանել է տղամարդկանցից մեկին, թեև թոշակառուն ինքը նրանց հետ ազգակցական կապ չի ունեցել։
Գործին ներգրավված բոլոր կողմերը Ֆինլանդիայի քաղաքացիներ են և գրանցված են եղել այդ հասցեում, չնայած, ըստ քննության, նրանք իրականում այնտեղ չեն բնակվել։
