Զելենսկին Աբու Դաբիում կայացած բանակցությունները կառուցողական է որակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կողմերը շատ բան են քննարկել Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների ժամանակ՝ բանակցությունները որակելով կառուցողական։

«Մենք շատ բան ունեինք քննարկելու, և կարևոր է, որ խոսակցությունը կառուցողական էր», – ասվում է Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ. «Առաջ շարժվելու պատրաստակամության պայմաններում… հետագա հանդիպումները տեղի կունենան, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ»։

Ռիա նովոստին գրում է, որ այսօր արդեն ավարտվել է անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ օրը, որին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս