Ավստրիայի ընդդիմության մեջ գտնվող Կանաչների կուսակցության անդամ Պետեր Պիլցը հայտարարել է, որ երկրում գտնվող թուրք իմամները լրտեսական գործունեություն են ծավալում: Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken գործակալությունը:
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից 113 կմ հեռավորության վրա 6 տորնադո է տեղի ունեցել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ:
ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Ջոզեֆ Քլենսին պլանավորում է հաջորդ ամիս հեռանալ իր պաշտոնից։
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններին։ Նա պատրաստվում է սատարել Արմավիրում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվող Սեյրան Սարոյանին։
Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջին համարները՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, հրապարակելու են ՀՅԴ համամասնական ցուցակը, խոսելու են ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին։
«Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին երեկ մեզ հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Սևանում առաջադրվող պատգամավորության թեկնածու, հացի փուռ ունեցող ձեռնարկատեր Աշոտը խնդրանքով դիմել է գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Պարզվում է՝ Սամվել Բաբայանի սևագիր ցուցակում, որը նա օրեր առաջ ներկայացրել էր Վիկտոր Դալլաքյանին, եւ որի մասին վերջինս խոսեց իր ասուլիսի ժամանակ, եղել է նաեւ Ալբերտ Բազեյանի անունը․ նա ցուցակի 15-րդ հորիզոնականում է եղել։
«Ցուցակների հրապարակումից հետո Վիկտոր Դալլաքյանը, մեր տեղեկություններով, բացահայտումներ է անելու․ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Բաբայանի առնչությունների եւ կապի մասին հաստատող ապացույցներ է հրապարակելու, որոնք էլ որոշում են դաշինքի գործողությունները»։
«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ) չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվում է գործարարությամբ»:
ՀՀԿ-ն երեկ հրապարակեց իր նախընտրական ցուցակի առաջին 10 անունները: Երեկոյան տեղի ունեցած ԳՄ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը:
«Ես ձեզ հայտարարում եմ, որ չեմ առաջադրվելու: Դա իմ որոշումն է»,- երեկ «Փաստին» ասաց Սարգիս Հովհաննիսյանը՝ չցանկանալով մեկնաբանել որոշումը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՀՎԿ-ից կամ ՀՀԿ-ից ճնշել են, Սարգիս Հովհաննիսյանը նման պատասխան տվեց. «Ո՞վ ճնշի: Ինձ բացի իմ հորից ու մորից, մեկ էլ իմ կնոջից ու երեխեքից, ոչ մեկը չի կարող ճնշել: Ես տե՞նց տղա եմ, որ կարող են ինձ ճնշեն: Տենց տպավորությո՞ւն եմ թողել իմ ապրած կյանքով: Իմ վրա ո՞վ կարող էր ճնշում գործադրել»:
Թեեւ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարվեց համամասնական ընտրացուցակի առաջին տասը հոգու անունը, սակայն ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության մարտավարության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան:
Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ամերիկացիների միջին ծախսերն անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշից (146,84 դոլար) այս տարի կնվազեն մինչեւ մեկ մարդու հաշվով 136,57 դոլար: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) անցկացրած հարցման արդյունքները: Երկրում միագումար ծախսերը կկազմեն 18,2 մլրդ դոլար՝ 2016 թվականի 19,7 մլրդ դոլարի դիմաց:
Ինչպե՞ս են ազդում ընտրությունները տնտեսության վրա։ Սովորաբար ընդունված է համարել` ոչ դրական։ Ընտրությունը որոշակի առումով նշանակում է` անորոշություն։ Իսկ անորոշությունը ստեղծում է սպասողական տրամադրություններ։
Մալազիայում սպանված ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը, ճամփորդել է այլ անունով տրված անձնագրով:
«Եթե նույնիսկ կան հակասություններ և տարբեր նպատակներ ԼՂ հակամարտության գոտու շուրջ, ՌԴ-ն ստիպված կլինի հաշվի առնել նաև Իրանի դիրքորոշումը, որն էլ խաղաղ կարգավորումն է։ Իրանի նման ներգրավվողական քաղաքականությունը չի կարող անտեսվել Մոսկվայի կողմից»։
«Անկեղծ ասած, պատգամավոր դառնալու բավականին գայթակղիչ առաջարկներ ստացել եմ և՛, ընդդիմադիր և՛ իշխանական տարբեր քաղաքական ուժերից, սակայն չեմ պատրաստվում որ ևէ կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնել կամ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել: Ես նախընտրում եմ լրագրությունը՝ իմ հարազատ խմբագրությունում»:
Քաղաքացին նախ ընտրում է այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ է: Քվեաթերթիկի ԱՌԱՋԻՆ ԷՋՈՒՄ որևէ նշում չի կատարվում: Իր ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի թեկնածուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում քաղաքացին գտնում է նրա տվյալները և կատարում նշում, ապա առանց քվեաթերթիկը ծալելու դնում է ծրարի մեջ, իսկ չօգտագործված քվեաթերթիկները գցում է առանձին արկղի մեջ:
«Մենք էլ պետք է շարունակենք մեր աշխատանքը Ֆրանսիայի կառավարության հետ: Սփյուռքը լուրջ մասնակցություն պետք է ունենա և ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության պայմանները բարելավելու գործում»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Թուրքիայի Հաթայի նահանգում թուրքական զինված ուժերի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների դեմ ուղղված գործողությունների ժամանակ բախում է տեղի ունեցել:
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը փետրվարի 27-ին Հաագայում հանրահավաքցույց կկազմակերպեն ի հիշատակ Սումգայիթի, Գանձակի (Կիրովաբադ) և Բաքվի հայ նահատակների։
Սիրիական քրդերը չեն պատրաստվում հանձնվել և իրենց տարածքները դնել Անկարայի հսկողության տակ:
«Երբ Հայաստանը երես թեքեց ԵՄ-ից և որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, Օլանդը, չնայած բոլոր ԵՄ երկրների զայրույթին, հայտարարեց, որ Հայաստանն արժանի է ԵՄ-ի հոգատարությանը, որ պետք է հասկանալ ՀՀ-ի ուղղությունը դեպի ԵՏՄ…»:
Թուրքիայի քաղաքացին Անթալիայում Մուամմեր Գյունը սպանել է իր ռուս կնոջը և երկու երեխաներին:
Դիտարկմանը, որ եթե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հնարավո՞ր է, որ հենց նա է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո, Շարմազանովը պատասխանեց, որ շատ էր խոսվում, որ Սերժ Սարգսյանն է գլխավորելու ցուցակը, որպեսզի դառնա ԱԺ նախագահ, բայց «այս անգամ էլ օդում քամի եղավ», իսկ թե ինչ կլինի 2018 թ-ից հետո, կերևա այն ժամանակ։ Նա հավելեց, որ ինչպես հայտարարվել էր, 2017-ին իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել է ՀՀԿ համամասնական ցուցակը։
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին պնդում է ձերբակալել Samsung Group-ի վարչության նախագահի տեղակալ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնին: Այդ մասին, , հայտնել է Korea Times-ը: