Շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք. Սամվել Կարապետյանը հանդես է եկել ելույթով

Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք, այս մասին դատարանի դահլիճում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Փաստաբան Վարդևանյանը ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքների մեջ, դրա համար այդ մասով ևս ավելացնելու բան չունեմ։ Միայն ուզում եմ արձանագրել, որ մեր իրավական համակարգի բոլոր ապօրինությունները, ես վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի բոլոր անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Բայց ձեզ վստահեցնում եմ, դա իրենց չի հաջողվելու, ամեն ինչ շարժվում է առաջ։ Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք»,-ասել է Սամվել Կարապետյանը։

Հիշեցնենք՝ դատարանում այսօր քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։

Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է վերացնել նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ առաջարկելով ավելացնել արդեն սահմանված գրավի չափը։ Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանը պատրաստ է 4 մլրդ դրամից բացի վճարել ևս շուրջ 400 մլն դրամ՝ նշելով, որ վերջին 10 ամիսների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։

Նշենք, որ դատական նիստին զուգահեռ Կարապետյանի աջակիցները դատարանի բակում իրականացնում են ակցիա՝ պահանջելով նրա ազատ արձակումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930