Հետաքրքրական է՝ ե՞րբ է հայկական ընդդիմությունն ի վերջո դուրս գալու ՔՊ ձևավորած նարատիվների սահմաններից. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Հետաքրքրական է՝ ե՞րբ է հայկական ընդդիմությունն ի վերջո դուրս գալու ՔՊ ձևավորած նարատիվների սահմաններից։

Քննադատությունը, անկասկած, անհրաժեշտ է։ Սակայն, մնալով նախապես տրված օրակարգի շրջանակներում, այն անխուսափելիորեն վերարտադրում է հենց այդ օրակարգի հեղինակներին։ Առանց սեփական՝ ինքնուրույն Նախագծի նման քննադատությունը վերածվում է իշխանությունների քաղաքական վերարտադրության ձևի։ Այն չի քանդում գերիշխող դիսկուրսը, այլ ընդամենը ապահովում է դրա շարունակական շրջանառությունը։

Այս իմաստով ընդդիմությունը գնալով ավելի է նմանվում հետխորհրդային տարածքի փորձագիտական համայնքի զգալի հատվածին՝ իրադարձությունների և հայտարարությունների անվերջ մեկնաբանմամբ, առանց դրանց ամբողջացման մեկ միասնական աշխարհայացքային պատկերի մեջ։

Խնդիրը, այսպիսով, փաստերի կամ փաստարկների պակասը չէ, այլ՝ վերլուծության մետամակարդակ դուրս գալու անկարողությունը։ Այս դեպքում՝ քաղաքականության մետամակարդակ, որտեղ ձևավորվում են ոչ թե արձագանքներ, այլ իմաստներ և ուղղություններ։

Սրա հետևանքը քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիան է։ Քաղաքականությունը իջեցվում է առօրյա, գրեթե կենցաղային բանավեճի մակարդակի՝ կորցնելով իր ռազմավարական չափումը և ապագայի նախագծման կարողությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930