Ալեգրին կարող է լքել «Միլանը» մրցաշրջանի ավարտին
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել ակումբը մրցաշրջանի ավարտին, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ 58-ամյա մարզիչը այս մրցաշրջանում հազվադեպ է զգացել ակումբի ղեկավարության աջակցությունը։ Ընդգծվում է, որ եթե Ալեգրին լքի «Միլանը», նա կարող է ստանձնել Իտալիայի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը։ «Նապոլին» նույնպես մարզչին ներառել է իր շորթ-լիստում՝ Անտոնիո Կոնտեի հեռանալու դեպքում։
Ալեգրին իտալական հսկայի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2025 թվականի ամռանը։ Սերիա Ա-ի 32 խաղից հետո «Միլանը» ունի 63 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը։



