Ալեն Սիմոնյանը Ստամբուլում Եվրախորհրդարանի փոխնախագահի հետ է հանդիպել
«Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ»,- հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հաղորդագրությունում նշված է.
«Զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
ՀՀ ԱԺ նախագահը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին»:



