Ռուստամ Գասպարյանը սատարելու է Սեյրան Սարոյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններին։ Նա պատրաստվում է սատարել Արմավիրում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվող Սեյրան Սարոյանին։

Ռուստամ Գասպարյանը աշխատելու է Սարոյանի նախընտրական շտաբում։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանը, ով գտնվում էր Մարտակերտում, չցանկացավ մանրամասնել, թե ինչու չի ցանկանում մասնակցել ընտրություններին։

«Չեմ ուզում և վերջ։ Ցանկություն չունեմ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա»։

Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին, ապա Գասպարյանը չառանձնացրեց նրան։ «Բոլորն էլ իմ ընկերներն են։ Իմ հնարավորությունների չափով կօգնեմ ու կաջակցեմ բոլորին»,- ասաց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728