Բաժիններ՝

Կիմ Չեն Ընի եղբայրը շրջագայել է այլ անունով տրված անձնագրով

Մալազիայում սպանված ԿԺԴՀ­-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը, ճամփորդել է այլ անունով տրված անձնագրով: Այդ մասին նշված է Մալազիայի ոստիկանության ղեկավար Հալիբ Աբ Բաքարի հայտարարության մեջ:

«Նրա փաստաթղթերում նշված է Կիմ Չհոլ անունը` ծնված 1970 թվականի հունիսին, ծննդավայրը` Փհենյան»,-­ ընդգծել է երկրի ոստիկանապետը: Նրա խոսքով` կատարվում է հետաքննություն, իսկ մահվան պատճառները կհայտարարվեն հերձումից հետո:

Ավելի վաղ հայտարարվել է, որ դատաբժշկական փորձաքննությունը տեղի կունենա փետրվարի 15-­ին:

Կիմ Չոն Նամը ենթադրաբար սպանվել է օդանավակայանում թունավորված ասեղներով: Հարձակումը կատարել են երկու կանայք: Կիմ Չոն Նամը Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, Հյուսիսային Կորեայի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի եղբայրը: Նրանց մայրերը տարբեր են: Կիմ Չոն Նամը զրկվել Էր հոր բարեհաճությունից, հեռացվել բարձրագույն պաշտոնի ժառանգումից: 2001 թվականից նա ապրում էր արտասահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս