Հովիկ Աբրահամյանը Մանվել Ղազարյանին առաջարկել է ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի: Այս մասին երեկ մեզ հայտնեցին «Վեդի Ալկո»-ի գրասենյակից:
2008-ի նախագահական ընտրություններում Ղազարյանը պաշտպանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի պատճառով իշխանությունները նրա նկատմամբ հալածանք սկսեցին եւ թույլ չտվեցին զբաղվել քաղաքականությամբ: Տեղեկություններ կային, որ Մ. Ղազարյանին այդ հետապնդումներից ազատել է Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով, վերջինս Ղազարյանին առաջարկել է այս անգամ ԲՀԿ-ի ցուցակով առաջադրվել Արարատի մարզում:
Ղազարյանը ծնունդով Արարատի մարզից է, իսկ նրա «Վեդի Ալկոն» ունի երկու գործարան, որոնցից մեկը գտնվում է Արարատում, մյուսը՝ Վայոց ձորի մարզում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: