ՀՅԴ-ում կանանց հարցը բարդ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակի առաջին համարները՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, հրապարակելու են ՀՅԴ համամասնական ցուցակը, խոսելու են ԱԺ ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին։

Մենք տեղեկացանք, որ ցուցակի առաջին տասնյակում տեղ են զբաղեցնելու ՀՅԴ նախարարները։ Հատկապես բարդ է կանանց հարցը՝ Լիլիթ Գալստյանը երկրում չէ, այլ ակտիվ կանայք ՀՅԴ կազմում գրեթե չկան, ուստի ամենակարևոր ինտրիգը հենց դա է՝ ովքեր են ցուցակի կանայք։

Մեր տեղեկություններով, ցուցակում կլինի ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը։ ՀՅԴ ցուցակում կլինեն նաև բավականին մեծ թվով անկուսակցականներ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728