«Ինքը բուժման կարիք ունի». Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

Գործող իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

Հարցին, թե Փաշինյանն ասում է` եթե ինքը չգա իշխանության, պատերազմ կլինի, նա պատասխանեց. «Ինքը բուժման կարիք ունի»։

Կարապետյանը պատասխանեց նաև հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժի շանսերին վերաբերող հարցին։
«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք միայն հաղթանակի են գնում։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է ուղիղ 10 ամիս` 2025թ. հունիսի 18-ից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930