Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով:
Պաշտպանական կողմը միջնորդել էր, որպեսզի փոխվի Կարապետյանի տնային կալանքը։
Միևնույն ժամանակ, նա թույլ չտվեց նաև, որ Կարապետյանը տնային կալանքի պայմաններում գնալ Լոռու մարզի Լեռնհովիտ համայնք` այցելելու իր հոր շիրիմին:
Դատարանը թույլ տվեց Սամվել Կարապետյանին հարցազրույցներ տալ:



