«Ես տե՞նց տղա եմ, որ կարող են ինձ ճնշեն». Սարգիս Հովհաննիսյանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, նախկին ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ), ով «Փաստին» տված հարցազրույցում ասել էր, թե պատրաստվում է առաջադրվել «Հայկական վերածնունդից» Շենգավիթ-Մալաթիա ընտրատարածքում, բավական կտրուկ հետ է կանգել իր որոշումից: Մինչդեռ այդ մասին անգամ մամուլում հայտարարել էր ընդդիմադիր ՀՎԿ–ն:

«Ես ձեզ հայտարարում եմ, որ չեմ առաջադրվելու: Դա իմ որոշումն է»,- երեկ «Փաստին» ասաց Սարգիս Հովհաննիսյանը՝ չցանկանալով մեկնաբանել որոշումը: Հարցին, թե հնարավոր է իրեն ՀՎԿ-ից կամ ՀՀԿ-ից ճնշել են, Սարգիս Հովհաննիսյանը նման պատասխան տվեց. «Ո՞վ ճնշի: Ինձ բացի իմ հորից ու մորից, մեկ էլ իմ կնոջից ու երեխեքից, ոչ մեկը չի կարող ճնշել: Ես տե՞նց տղա եմ, որ կարող են ինձ ճնշեն: Տենց տպավորությո՞ւն եմ թողել իմ ապրած կյանքով: Իմ վրա ո՞վ կարող էր ճնշում գործադրել»:

Նշենք, որ հարցազրույցում ընդդիմադիր ՀՎԿ–ի նախկին թեկնածու Հովհաննիսյանն ասել էր. «Ընդդիմադիր հասկացողությունն իմ համար չի: Ի՞նչ ասել ա` ընդդիմադիր, ընդդիմադիր ես Ադրբեջանին եմ շատ փիս տրամադրված, թուրքերին, բայց ստեղ մենք մեկս մյուսի նկատմամբ ի՞նչ ընդդիմադիր ունենք»: Իսկ ՀՀԿ-ից հրաժարվելու առթիվ հավելել. «Իրանք գիտեին, որ հրավիրեին էլ, չէի համագործակցելու: Տարածքային ՀՀԿ-ականներ կան որոշ, որ իրանց հետ չեմ քայլի»:

Տեսանյութեր

Լրահոս