ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը. Հրապարակվեց ցուցակի տասնյակը
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել է ՀՀԿ համամասնական ցուցակը։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որոշվել է ՀՀԿ նախընտրական շտաբը կլինի ոչ գործադիր մարմինը՝ նախագահի գլխավորությամբ, ԳՄ բոլոր ներկայացուցչները կլինեն շատբի անդամներ և ԳՄ-ն կհամակարգի ՀՀԿ նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրություների ընթացքում։
«Մեր տարածքային ցուցակը բաղկացած է 133 քաղաքացիներից, իսկ համամասնական համապետական ցուցակը՝ 64 ներկայացուցիչներից։ Միգուցե լինեն փոքր տեխնիկական փոփոխություններ մինչև ամսի 16-ը,- հայտարարեց Շամազանովն ու հրապարակեց համամասնական ցուցակի առաջին 10 համարներին,- Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, 2-րդ համար՝ Տարոն Մարգարյան, 3-րդ համար՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, 4-րդ համար՝ պրոֆեսոր Արա Բաբլոյան, 5-րդ համար՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան։ 6-րդը կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյան, 7-րդ ՝ ձեր խոնարհ ծառան՝ ես՝ Էդուարդ Շարմազանով, 8-րդ՝ Մարգարիտ Եսայան, 9-րդ՝ Սամվել Ֆարմանյան, 10-րդ՝ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյան»։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին ՀՀԿ ԳՄ նիստում հաստատվել էին տարածքային ցուցակները: