Մինչև ինը խաղացող կարող է ամռանը լքել «Լիվերպուլը»
«Լիվերպուլը» պատրաստ է այս ամռանը բաժանվել ինը խաղացողներից։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլը» հրաժեշտ կտա Էնդի Ռոբերտսոնին և Մոհամեդ Սալահին: Քելվին Ռեմսիի և Ռիս Ուիլյամսի պայմանագրերը նույնպես լրանում են հունիսին։
Գլխավոր մարզիչ Արնե Սլոթը հաստատել է, որ «Կարմիրները» պետք է վաճառեն խաղացողներին, նախքան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում որևէ ձեռքբերում կատարելը։
The Telegraph վաճառքի ենթակա հավանական խաղացողների շարքում նշում է պաշտպան Ջոզեֆ Գոմեսին, կիսապաշտպաններ Ալեքսիս ՄաքԱլիսթերին, Հարվի Էլիոթին և Քուրթիս Ջոնսին, ինչպես նաև եզրային հարձակվող Ֆեդերիկո Չիեզային։
Որոշ խաղացողներ չեն կարողացել արդարացնել «Լիվերպուլի» սպասումները, մինչդեռ մյուսները նոր մարտահրավերի կարիք ունեն: Ավելին, Արնե Սլոթի ապագան նույնպես կասկածի տակ է։



