Վիկտոր Դալլաքյանը նոր բացահայտումներ է անելու. կան ապացույցներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Օհանյան-Օսկանյան դաշինքից դուրս գալու մասին հայտարարելուց հետո Վիկտոր Դալլաքյանը խորը ընկճախտի մեջ է։ Միակ տեղը, ուր կարող էր հանգրվանել, դա «Ծառուկյան» դաշինքն էր, սակայն, մեզ հասած տեղեկություններով՝ Ծառուկյանը մերժել է Դալլաքյանին։
Ցուցակների հրապարակումից հետո Վիկտոր Դալլաքյանը, մեր տեղեկություններով, բացահայտումներ է անելու․ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Բաբայանի առնչությունների եւ կապի մասին հաստատող ապացույցներ է հրապարակելու, որոնք էլ որոշում են դաշինքի գործողությունները»։