Բաժիններ՝

Սուրբ Վալենտինի օրվա առթիվ նվերների համար ամերիկացիների ծախսերը գնահատել են 18,2 մլրդ դոլար

Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ամերիկացիների միջին ծախսերն անցյալ տարվա ռեկորդային ցուցանիշից (146,84 դոլար) այս տարի կնվազեն մինչեւ մեկ մարդու հաշվով 136,57 դոլար: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի (NRF) անցկացրած հարցման արդյունքները: Երկրում միագումար ծախսերը կկազմեն 18,2 մլրդ դոլար՝ 2016 թվականի 19,7 մլրդ դոլարի դիմաց:

«Սուրբ Վալենտինի օրը ժողովրդականություն վայելող տոն է մնում նվերների տեսակետից, թեև այս տարի սպառողներն ավելի տնտեսող են դարձել»,-ասել է NRF-ի նախագահ Մեթյու Շեյը: Վալենտինի օրը նշողների շուրջ 19 տոկոսը մտադիր են նվիրել ոսկերչական զարդեր. դրա վրա ընդհանուր ծախսերը կկազմեն 4,3 մլրդ դոլար:

Եվս 19 տոկոսը կնվիրի հագուստ (1,9 մլրդ դոլար): Հարցման մասնակիցների ավելի քան երրորդ մասը (37 տոկոսը) իրենց երկրորդ կեսին կտանի ռեստորան, ինչը կնստի ընդհանուր առմամբ 3,8 մլրդ դոլար: Մոտավորապես 2 մլրդ դոլար կծախսվի ծաղիկների, 1,7 մլրդ դոլար՝ կոնֆետների և քաղցրավենիքի վրա, 1,4 մլրդ դոլար՝ ընծայաքարտերի, ևս 1 մլրդ դոլար՝ շնորհավորական բացիկների վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս