Թուրքիայի քաղաքացին Անթալիայում Մուամմեր Գյունը սպանել է իր ռուս կնոջը և երկու երեխաներին:
Դիտարկմանը, որ եթե ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հնարավո՞ր է, որ հենց նա է լինելու վարչապետ 2018 թ-ից հետո, Շարմազանովը պատասխանեց, որ շատ էր խոսվում, որ Սերժ Սարգսյանն է գլխավորելու ցուցակը, որպեսզի դառնա ԱԺ նախագահ, բայց «այս անգամ էլ օդում քամի եղավ», իսկ թե ինչ կլինի 2018 թ-ից հետո, կերևա այն ժամանակ։ Նա հավելեց, որ ինչպես հայտարարվել էր, 2017-ին իրենց վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է։
Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել և հաստատվել է ՀՀԿ համամասնական ցուցակը։
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին պնդում է ձերբակալել Samsung Group-ի վարչության նախագահի տեղակալ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնին: Այդ մասին, , հայտնել է Korea Times-ը:
Մեզ հետ զրույցում երեկ Զ.Փոստանջյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, իսկ սեփական որոշման մասին խոստացավ խոսել փետրվարի 16-ից հետո (այդ օրն ավարտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման ժամկետը)։
«Ինձ համար կարևորը նա է, որ ցանկացած մեկը հայտարարում է, որ ինքը կողմ է ու ամեն ինչ անելու է, որ արդարությունը վերականգնվի, այդ թվում՝ նաև իրավական արդարությունը Մարտի 1-ի քաղաքական կալանավորների նկատմամբ, որին ինքը նույնպես չպատասխանեց, կիսատ պատասխանեց»:
Հարցին՝ ժողովրդի հիշողությունը կարճ է, գուցե հավատա՞ն, որ ընդդիմադիր են դարձել, նա այսպես պատասխանեց. «Ընդդիմադիրից՝ իշխանություն, իշխանությունից՝ ընդդիմադիր, ընդամենը մեկ քայլ է, և մենք վերջին իրադարձություններով էլ դրանում համոզվում ենք: Մի քանի ամիս առաջ Սեյրան Օհանյանն իշխանություն էր, երբ պաշտոնին չի, արդեն ընդդիմություն է: Հովիկ Աբրահամյանի պարագան էլ տեսանք»:
«Շահին Միրզոևի` Հայաստանից ապաստան խնդրելը պայմանավորված է հատկապես թալիշական հասարակական-քաղաքական գործիչների, թալիշ լրագրողների ու ընդհանրապես թալիշ ժողովրդի պատմության խնդիրներն արծարծող ցանկացած անձի հանդեպ կիրառվող բռնաճնշումներով: Նշված գործիչը Ադրբեջանի տարածքում ենթարկվել է պարբերական հալածանքների, հալածանքներ են կիրառվել նաև նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Հետևաբար, այլ ելք չի մնացել, քան ապաստան փնտրելը»,-ասաց Ոսկանյանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ավելի քան 20 հազար մեդալների գնման մասին՝ նախատեսված Սիրիայում ռազմական օպերացիայի մասնակիցների համար։
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարծում է՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ ծավալվող բանակցությունները կարող են հիմք հանդիսանալ հակամարտության հետագա կարգավորման համար:
Այսօր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքի մասին՝ ընդգծելով. «Մոտ օրերս սպասվում է ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Կան դեռևս մի քանի կետեր, որոնց շուրջ Հայաստանի և ԵՄ-ի ղեկավարությունները պետք է համաձայնության գան, այնուամենայնիվ, ուզում եմ հույս հայտնել, որ համաձայնագիրը կլինի երկու կողմերին բավարորղ փաստաթուղթ»:
ՌԴ և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Ալեքսեյ Մեշկովն ու Ումիտ Յարդըմը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների նորմալացումից, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Մալայզիայում սպանվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը՝ Կիմ Չոն Նամը: Այս մասին տեղեկացնում է Ռյոնհապ գործակալությունը:
ՆԱՏՕ-ի երկրներն ավելացրել են 2016թ. պաշտպանական ծախսերը 10 մլրդ դոլարով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մինչ Բրյուսելում նախարարական հանդիպումն սկսվելը, հայտնում է korrespondent.net-ը։
Մենք որպես այս երկրի պաշտպաններ եւ ազգի նվիրյալներ՝ չենք կարող անմասն մնալ այս վճռորոշ համապետական իրադարձությունից, քանի որ ընտրությունների ազատ եւ արդար անցկացման ելքով է պայմանավորված Հայաստանի ապագան, նրա զբաղեցրած տեղն ու դիրքը առաջադեմ երկրների շարքում:
Երևանի ավագանու ընտրությունը 2017 թվականի մայիսի 14-ին նշանակելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 16-ի նիստի օրակարգում:
ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են Արևմտյան ռազմական օկրուգի զորամասերում զորամիավորումների անսպասելի ստուգումների մասին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է լսել ԶԼՄ-ներում խելամիտ քննադատության, սակայն անընդունելի է համարում անձնական վիրավորանքները։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Lenta-ն։
Ն. Փաշինյանի խոսքով՝ Վարդան Օսկանյանը 10 տարի Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն արտաքին աշխարհում արդարացնող թիվ մեկ գործոնն է եղել. «Շատերն ասում են՝ արտգործնախարար է եղել: Այդպես լիներ, Ռիբենտրոպին Նյուրնբերգի դատարանում չէին դատի, կասեին՝ ինքն ընդամենն արտաքին գործերի նախարար է եղել: Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրող, Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը Քրդական բանվորական կուսակցության ղեկավարներից մեկի` Ֆեհման Հուսեյնի մասին հոդված գրելու պատճառով դատապարտվել է 1 տարի և 3 ամիս ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
2011թ. վրաց-ռուսական համաձայնագիրը տարանցման միջանցքների մասին ոչ մի առնչություն չունի Հարավային Օսիայի հետ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ինչքան հիշում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ընտրությունից հետո Մոսկվա գնաց՝ հաղթանակը բերելու: Կարծում եմ, որ այդ դաշինքի ներկայացուցիչները գաղափարական առումով իրար շատ մոտ են, շատ բնական եմ համաում, որ իրենք միասին են, նաև կարծում եմ՝ իրենց մոտեցումները շատ մոտ են Հանրապետականին, և իրենք կարող են միասնական մասնակցել»:
Փետրվարի 12-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը տարածել է տեսանյութ, որտեղ պնդում են, որ «հայկական հրետանին նշանառության տակ է պահում ադրբեջանական գյուղերը»:
2 օրից ավարտվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրացուցակների ներկայացման ժամկետը։ Սակայն, ինչպես 168.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից, մինչ այս պահը ոչ մի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ցուցակ չի ներկայացրել։
Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել է քրոջը՝ Կրասնոդար, և խնդրել հայտարարություն գրել Ադրբեջանի դատախազությանը՝ հետաքննությունը ավարտելու վերաբերյալ, հայտնում է Rusarminfo-ն։
«Սեյրան Օհանյանը եղել է գլխավոր շտաբի պետը, և մարդը ասում է՝ Մարտի 1-ը գանք՝ բացահայտենք, մի քիչ էլ անցնի, կարող է ասի՝ ազատություն քաղբանտարկյալներին: Եթե կարելի է նման կերպով վերաբերվել քաղաքականությանը, ուրեմն՝ ամեն ինչ կարելի է»:
«Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Գագիկ Ծառուկյանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների և ներքին խժդժությունների»:
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որն արգելում է երկիր 7 մուսուլմանական բնակչություն ունեցող քաղաքացիների մուտքը, կարող է խախտել նահանգի բնակիչների իրավունքը, գրում է Bloomberg-ը։
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթին մեկնաբանություն է տվել` կապված պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականի և այդ առնչությամբ հրապարակած հայտարարության հետ:
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը անհրաժեշտ է համարում բողոքի նոտա հղել պաշտոնական Փարիզին՝ կապված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վերջին հայտարարությունների հետ։