Բաժիններ՝

Հաթայում թուրքական ուժերի և PKK-­ի մարտիկների միջև բախումներ են տեղի ունենում

Թուրքիայի Հաթայի նահանգում թուրքական զինված ուժերի կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) մարտիկների դեմ ուղղված գործողությունների ժամանակ բախում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr­-ն:

Հաթայի նահանգապետ Էրդալ Աթայի փոխանցմամբ` բախման արդյունքում մեկ թուրք սերժանտ է սպանվել:

«Մի քանի ամիս է PKK-­ի դեմ ուղղված հետախուզական գործողություններ են ընթանում, սակայն առաջին անգամն է, որ այսպիսի ուժգին բախում է տեղի ունենում, ներկայումս էլ մարտերը շարունակվում են և մեր տեղեկությունների համաձայն՝ էլի զոհեր ունենք»,­- ասել է նահանգապետը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հայտնել է Հաթայում դեռևս մեկ սերժանտի սպանվելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս