Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան

«Մենք կստիպենք, որ իրենք նահանջեն»,-ի պատասխան 168.am-ի հարցի, որ իշխանությունը չի նահանջում, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, քաղաքական պատանդ Սամվել Կարապետյանը, ում տնային կալանքի ռեժիմը րոպեներ առաջ 3 ամսով երկարաձգել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը:

Սամվել Կարապետյանը նկատեց՝ այս իրականությունը կարող է փոխել միայն հայ հասարակությունը՝ իր ակտիվությամբ ու համառությամբ:

Հարցին՝ եթե հայտնի հայտարարությունը չլիներ, ինքը քաղաքականություն մտնելու հայտ կներկայացնե՞ր, Կարապետյանը պատասխանեց՝ իհարկե, ոչ:

Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ Ռուսաստանից եք ուղղորդված, Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ «Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը»:

Կարդացեք նաև

Նա նաև խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել անլուրջ մարդկանց հայտարարություններին՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930