![](/banners/BeFunky-design.jpg)
Ավերիչ տորնադո ԱՄՆ-ում, կան տուժածներ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/1956958.jpg)
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից 113 կմ հեռավորության վրա 6 տորնադո է տեղի ունեցել, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։
Շինությունների մի մասը ավերվել է, կան տուժածներ։
Նախնական տեղեկություններով՝ տուժել է նվազագույնը 8 մարդ։ Ինչպես հաղորդվում է, ավերվել է 4 տուն, որոշ տներ վնասվել են։
Հիդրոօթերևութաբանները նախազգուշացրել են տորնադոյի մասին նահանգի բազմաթիվ շրջաններում։