Սիրիայի քրդերը չեն պատրաստում իրենց տարածքները հանձնել Թուրքիայի հսկողության տակ
Սիրիական քրդերը չեն պատրաստվում հանձնվել և իրենց տարածքները դնել Անկարայի հսկողության տակ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Սիրիական քրդերը չեն պատրաստվում իրենց հողերը դնել Անկարայի հսկողության տակ և թուրքական հարձակումների դեպքում իրենց իրավունք են վերապահում պաշտպանվելու»,- ասել է քրդական Քոբանի կանտոնի կառավարության ղեկավար Անվար Մուսլիմը:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անվանումը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև սիրիացի քրդերին:
«Մենք տեսնում ենք իր զորքերը որպես զավթիչների Սիրիա ուղարկած Թուրքիային, և այդ զորքերը վաղ թե ուշ ստիպված են լինելու լքել Սիրիայի տարածքը»,- ավելացրել է նա:
Անվար Մուսլիմը նշել է նաև, որ ներկայումս սիրիական քրդերի և թուրքական զորքերի միջև բախումներ չկան, սակայն թուրքական զորքերը երբեմն դիմում են սադրանքների և հարվածներ հասցնում սիրիական քրդերի տարածքներին: Նրա խոսքով` Սիրիայի քրդերը Աստանայում տեղի ունեցող բանակցություններից բեկումնային արդյունքներ չեն սպասում:
«Էրդողանը Հալեպի փոխարեն իր թիրախը դարձրեց մեր տարածքները, սակայն մենք չենք հանձնելու մեր հողերը»,- հավելել է Մուսլիմը:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին 2016թ-ի ամռանը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրված Մանբիջ քաղաքը սիրիական քրդերից մաքրելու մասին:
«Հիմա Մանբիջն ունի ինքնուրույն կառավարում, մենք քաղաքի բնակիչներին օգնել ենք քաղաքը ԻՊ զինյալներից ազատագրելու հարցում: Եթե քաղաքի բնակչությունը կրկին օգնության կարիք ունենա մենք կօգնենք, բայց այն Անկարային չենք հանձնի»,- եզրափակել է Մուսլիմը: