Էդուարդ Մադաթյանի («Խուճուճ Էդո») վարորդն առաջադրվելու է ԲՀԿ ցուցակով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ Էրեբունի վարչական շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո), ով խնամիական կապերի մեջ է Մհեր Սեդրակյանի հետ:

Էդուարդ Մադաթյանի որդին՝ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արման Մադաթյանը, ամուսնացած է Մհեր Սեդրակյանի դստեր հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել անձամբ Էդուարդ Մադաթյանից, սակայն վերջինիս փոխարեն հեռախոսին պատասխանեց վարորդը եւ տեղեկացրեց, որ ինքը որքանով տեղյակ է՝ Էդուարդ Մադաթյանը չի առաջադրվելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս