Չի թողնում Սամվել Կարապետյանը մարդկանց հետ խոսի, որ ինքը կամերայի հետևում բամբասի, վախկոտ. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հիմքում իշխանության վախն է. դատարանը կատարել է այն, ինչի մասին երազել է Փաշինյանը։

«Մի մարդ, ով Ազգային ժողովում «հերոսանում է», չի համարձակվում դեմ առ դեմ հանդիպել Սամվել Կարապետյանին։ Մինչդեռ ամբողջ օրը ֆեյսբուքով, հեռուստատեսությամբ հոխորտում է, իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որոնք վայել չեն հավասարակշռված, արժանապատիվ հայ տղամարդուն»,- Փաշինյանի պահվածքը նկարագրեց Նարեկ Կարապետյանը։

«Նա վախենում է, որ ժողովուրդը երես առ երես հանդիպի Կարապետյանին։ Դատախազության պահանջը՝ ևս 3 ամիս կալանք, ունի մեկ նպատակ՝ զրկել ժողովրդին ընտրության հնարավորությունից, չթողնել, որ մարդիկ տեսնեն այլընտրանքը»,- հավելեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը։

Հասարակությունն այսօր, ինչպես նշեց Նարեկ Կարապետյանը, ի դեմս Փաշինյանի, տեսնում ու լսում է փողոցային բառապաշար, անհամապատասխան վարքագիծ, հայհոյանքներ։

Ի դեմս Սամվել Կարապետյանի՝ տեսնում է հավասարակշիռ պահվածք, նպատակաուղղված քայլեր։

«Եվ հենց այս համեմատությունից է առաջանում իշխանության վախը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930