«Ես ձեր հարցերին չեմ պատասխանում». Արտակ Սարգսյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանը և Արկադի Համբարձումյանը երբեք չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին և մշտապես անհարգելի բացակայում են նիստերից: Այսօր Արտակ Սարգսյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խնդիրը և եթե չպետք է մասնակցեր հանձնաժողովի նիստերին, ինչո՞ւ է ընդգրկվել դրա կազմում:

«Ես ձեր հարցերին չեմ պատասխանում»,- դժկամությամբ կիսաձայն ասաց գործարար պատգամավորն ու հեռացավ:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին նախապես զգուշացվում է նիստերի մասին, սակայն բացակայությունների որևէ բացատրություն իրենք չեն ստացել:

Ըստ նրա` յուրաքանչյուր խմբակցության իրավունքն է, թե ում որ հանձնաժողովի անդամ է նշանակում:

Կարդացեք նաև

Նկատենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերից, ինչպես նաև հանձնաժողովների նիստերից անհարգելի կերպով բացակայած պատգամավորները բացակայած օրերի համար չեն վճարվում։ Օրվա գումարը շուրջ 30 հազար դրամ է:

Տեսանյութեր

Լրահոս