Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին և նրա ընտանիքի անդամներին տեղափոխող ուղղաթիռը եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արտակարգ վայրէջք է կատարել:
Սաուդյան Արաբիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար, ինչպես նաև իրենց երկրում Գերմանիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնել:
Հրապարակ» օրաթերթը գրում է. « Սերժ Սարգսյանն ընտրական, քրեական և այլ օրենսգրքերում փոփոխություններ կատարելու հանձնարարական է տվել, որը բխել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ ապրիլյան ընտրությունների վերաբերյալ զեկույցից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան գործարարները ոտ ու ձեռ են ընկել, որ 2018-ին ընդառաջ իրենք եւս «գործեր» ու ներդրումներ ցույց տան երկրի նախագահին` ապագա վարչապետին:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն վեց տարի է` Հայաստանը «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս» զեկույցում Հայաստանն ամենառազմականացված պետությունների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Դուբայում «մարսային քաղաքի» Mars Scientific City նախագիծը, որտեղ նմանակվելու են կյանքի պայմանները Կարմիր մոլորակի վրա, կավարտվի 2,5 տարի անց:
Նախապատմական մամոնտների կմախքների բացառիկ հավաքածուն, որոնք հայտնաբերվել են Սիբիրում, աճուրդի են հանել Բիլինգշերսթում (Մեծ Բրիտանիա): Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչ տեսք ունեն նախապատմական կենդանիների կմախքները:
«Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում»:
International SOS բժշկական ծառայությունների ընկերության աշխատակիցները կազմել են աշխարհի ինտերակտիվ քարտեզը, որի վրա նշված են ճանապարհորդների համար ամենավտանգավոր եւ անվտանգ երկրները:
Ռուսական 6 ռազմավարական Ту-22М3 կործանիչներ Սիրիայի Ալ-Բուկեմալ քաղաքի շրջակայքում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
«Վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու շանսը: Նա չկարողացավ տնտեսական մոդելի վրա ազդեցություն ունենալ»:
Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում իրադրությունը հսկողության տակ վերցրածզինվորականների և նախագահ Ռոբերտ Մուգաբեի միջև բանակցություններըշարունակվում են:
Կողոպտիչներն ամերիկացի թենիսիստուհի Վինուս Ուիլյամսի տնից 400 հազար դոլար գումարի փող եւ թանկարժեք իրեր են հափշտակել:
Հայաստանի դերակատարությունը Եվրասիական տնտեսական միության կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի: «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։
Եվրասիական տնտեսական միությունը մոտ է Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու մասին (ԱԱԳ) համաձայնագրի ստորագրմանը:
«Հայտնի խոսք կա՝ կիսադատարկ բաժակ և կիսալիքը բաժակ, մոտավորապես խոսքը դրա մասին է։ Այն, որ մեր տնտեսական համակարգն ընդհանրապես լուրջ բարեփոխումների կարիք է զգում, և առանց այդ բարեփոխումների, թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ հատվածում խոսել դինամիկ զարգացման համար անշրջելի երաշխիքների ձևավորման մասին՝ ուղղակի հնարավոր չի, այստեղ ոչ ոք չի վիճում»։
Ադրբեջանի երկրակեղևում վերջին օրերին գրանցվող ցնցումները չեն դադարում. նոյեմբերի 17-ին Հայաստանի ժամանակով 17:27-ին ադրբեջանական Բարդա քաղաքից 19 կմ հեռավորության վրա նոր երկրաշարժ է գրանցվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Կնոլին:
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողներին հարցերին ներկայացնում ենք ամբողջությամբ:
Գյոթեբորգում Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին եւ ԵՄ-ի խորհրդում նախագահող Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը նոյեմբերի 17-ին ստորագրել են ծրագրային պարտավորությունները քաղաքացիների սոցիալական իրավունքների բնագավառում՝ ԵՄ-ի «սոցիալական բաղադրիչը»։
Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման հայտարարված պլանների իրագործումը նրան կզրկի ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից եւ, հավանաբար, կբերի այն բանին, որ Անկարայի նկատմամբ կկիրառվեն այլ միջոցներ, որոնք կսահմանափակեն հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչների գնման եւ օգտագործման նրա հնարավորությունները:
Փարիզում 92 տարեկան հասակում վախճանվել է կինոյի եւ թատրոնի ֆրանսիացի դերասան Ռոբեր Իրշը: Այդ մասին հայտնել է Le Monde թերթը:
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է մի շարք մանրամասներ նոյեմբերի 15-ին Անկարայում փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի որոշ խորհրդականների հետ հանդիպման վերաբերյալ:
Իրաքի կառավարական ուժերն ազատագրել են Անբարի նահանգի Ռավա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին խոշոր հենակետն արաբական երկրում:
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում այսօր 25 հազար հայ է ապրում: Հայ համայնքն այնտեղ շատ ակտիվ և աշխույժ է` կապված իր արմատներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրք զինվորներին հետ կանչելու մասին:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Կատար և Քուվեյթ կատարած այցերից հետո պատասխանել է իրեն ուղեկցող թուրք լրագրողների հարցերին:
Անհրաժեշտ է էլ ավելի շատ աշխատանք կատարել դեկտեմբերին Brexit-ի շուրջ համաձայնության հասնելու համար, բայց բանակցություններում համաձայնության հասնելու հույսը պահպանվում է: