Ադրբեջանի ԶԼՄ-ները խեղաթյուրել են Հայաստանի մասին Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ փորձել են խեղաթյուրել Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմիի հայտարարությունները: Իրանագետ Արմեն Իսրայելյանը տեղեկացնում է, որ այս անգամ խոսքը Ղասեմիին ուղղված ԱՊԱ լրատվական գործակալության լրագրողի հարցի մասին է, որն առնչվել է ՀՀ ԱԳ նախարարի՝ Իսրայել կատարած այցին:

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը հետևյալ կերպ է արձագանքել հարցին. «Իրանը անկախությունից ի վեր Հայաստանի հետ լավ հարաբերություններ է ունեցել, ՀՀ-ն այն հարևաններից է, որի հետ մենք քիչ խնդիրներ ունենք: Հայաստանն իր քաղաքական հարաբերություններն է կառուցում, և մենք այդ երկրի ներքին գործերին միջամտելու նպատակ չունենք, սակայն, ճանաչելով Իսրայելին, վստահ ենք, որ այդ երկրի գործողություններն ուղղված չեն կայունության հաստատմանը, ուստի մեր հայ բարեկամներին հորդորում ենք ուշադիր հետևել տարածաշրջանում Իսրայելի իրականացրած գործողություններին, վստահ ենք, որ Հայաստանը տեղեկացված է այդ հարցում»:

Իսկ ադրբեջանական աղբյուրը, թեև վերնագրում ներկայացրել է Իրանի ԱԳ նախարարության հաղորդագրությանը մոտ ձևակերպում, սակայն բուն նյութում այլ կերպ է ձևակերպել՝ ներկայացնելով հետևյալ տարբերակով. «….Հայերին խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել իրենց գործողություններին կովկասյան տարածաշրջանում»:

«Նման վարքագիծը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում գիտակցում են, որ հենց Բաքուն է տարիներ շարունակ մասնակցում Իսրայելի մշակած հակաիրանական գործողություններին»,- եզրակացրել է իրանագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930