Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն ZBC պետական հեռուստաալիքի եթերում ելույթ է ունեցել ճառով, որտեղ հայտարարել է, թե կմնա նախագահ՝ չնայած իր վրա գործադրվող ճնշմանը:
Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ Անգելա Մերկելի պահպանողականների եւ «կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին եւ լքել է բանակցությունները:
Կոլումբիայի օդանավակայանում լքված շունը սատկել է տիրոջ կարոտից:
Բելգիական մալինուա ցեղատեսակի Մալի անունով շունը Մեծ Բրիտանիայի բարձրագույն պարգեւին է արժանացել Աֆղանստանում իրականացված գործողության ընթացքում ցուցաբերած արիության համար։
Հնդկաստանում փրկել են դատարկ ջրհորն ընկած փղին:
«Մենք չենք անձնավորում, անձի խնդիր չենք քննարկում: Այս անձը լինի թե մյուս անձը, դրանից ոչինչ չի փոխվում: Պետք են համակարգային ռեալ որակական փոփոխություններ»:
Օվկիանոսները և մթնոլորտը հետազոտելու նպատակով` Կալիֆորնիայում հրթիռի միջոցով տիեզերք է արձակվել Joint Polar Satellite System-1 նորագույն օդերևութաբանական արբանյակը:
«Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջացել է նոր դինամիկա: Սակայն դա դեռ չի նշանակում, որ դրական արդյունքներ պետք է ակնկալել»:
Հունաստանի կենտրոնական Ատտիկե շրջանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Կարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեզման, խուսափելով երկարաժամկետ տնային կալանքից, անցել է Կոլումբիայի սահմանը, այնուհետև գնացել Իսպանիա:
ՆԱՏՕ-ն հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը, սակայն այնպիսի երկրները, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, պատրաստ չեն միանալ դաշինքին:
Հունաստանի Կոմոտինի քաղաքում Թուրքիայի հյուպատոսի օգնականը կնոջ՝ Դերյայի հետ արդեն երեք օր է՝ անհայտ կորած է:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 20-21-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, ով հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին, նախագահ Միշել Աունին հայտնել է, որ նոյեմբերի 22-ին կվերադառնա Լիբանան:
Ավիավթարների հետաքննիչները և ոստիկանությունը վերսկսում են հետաքննությունը՝ պարզելու Մեծ Բրիտանիայի Բուքինգհեմշիր կոմսության երկնքում նոյեմբերի 17-ին ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառը:
Արգենտինական ռազմածովային նավատորմը լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ է սկսել Հարավային Ատլանտիկայում անհետացած ռազմական սուզանավը գտնելու համար:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Սումգայիթի ողբերգության 30-ամյակին նվիրված՝ իրականացնելու են մի շարք նախագծեր։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ՝ Մելանյա Թրամփի՝ 2005 թվականի հարսանիքից մնացած տորթի կտորը Լոս Անջելեսում հանվել է աճուրդի:
«1988թ. փետրվարը ցույց տվեց, որ հայությունը ոչնչացնելու, իրեն չպատկանող հողերը բռնակցելու քաղաքականությունը շարունակական բնույթ ունի։ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում դրանից, այլև պաշտոնական մակարդակով կրկնում են դա։ Համայն հայությունը վտանգի տակ է»։
Թուրքիայի Կենտրոնական բանկը Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:
Էրդողանը հրապարակավ մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին ֆինանսավորելու, ինչպես նաև՝ քուրդ ապստամբների միջոցով Սիրիայի և Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու մեջ:
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին մեկնել է Ֆրանսիա իր հրաժարականի պատճառով առաջացած ճգնաժամի մասին խոսելու համար:
Սիրիայի Հալեպ նահանգի Մարդագենե և Ջաարա բնակավայրերում հրադադարի ռեժիմին միանալու մասին երկու համաձայնագիր է ստորագրվել:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրում երկրաշարժից տուժածներին, սակայն անհրաժեշտ է պահպանել մի շարք սահմանափակումներ:
Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկն ակնկալվում է, որ կլինի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Աստվածաշնչի թանգարանն այցելուներին ներկայացնում է Սուրբ գրքի տարբեր երանգները՝ աստվածաշնչային երգեր, տեքստեր, նույնիսկ՝ նորաձեւություն:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում խոսել է երկրի զինանոցում առկա զինատեսակների և պլանավորված գնումների մասին:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Կանադա աշխատանքային այցի վերջին օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» վարժարանում։
Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում նոյեմբերի 18-ին գրանցվել է 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: