Չինաստանը կառուցել է աշխարհում առաջին էլեկտրական բեռնատար նավը
Չինաստանը ջրարկել է աշխարհում առաջին էլեկտրական ինքնաբեռնվող չորրաբեռնատարը՝ 2 հազար տոննա լրիվ ջրատարողությամբ եւ ինքնավար նավարկության 80 կիլոմետր հեռվությամբ: Ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել է Sina պորտալը, կուտակիչների լրիվ լիցքավորումը տեւում է շուրջ երկու ժամ։
Պորտալի տվյալներով՝ ջրարկման արարողությունը տեղի է ունեցել Գուանչժոուի (Հարավային Չինաստանի Գուանդունի նահանգի վարչական կենտրոն) Նանշա արվարձանում: Նավի երկարությունը եւ լայնությունը համապատասխանաբար 70,5 եւ 13,9 մետր են: Անձնակազմը բաղկացած է վեց մարդուց: Նավի հաշվարկային բարձրությունը 4,5 մետր է՝ 3,3 մետր ընկղմվածքի դեպքում:
Չորաբեռնատարը հանդերձված է 160 կիլովատ հզորությամբ երկու էլեկտրաշարժիչներով: Նավում մոնտաժված է 26 տոննա քաշով եւ շուրջ 2400 կիլովատ/ժամ ունակությամբ լիթիումային կուտակիչ: Ինչպես նշում է Sina-ն, չորաբեռնատարի գլխավոր էներգետիկական կայանքը որեւիցե այլ տեսակի վառելիք չի գործածում եւ շրջակա միջավայր արտանետումներ չի կատարում: Նավի ընթացքի առավելագույն արագությունը հասնում է ժամում 12,8 կիլոմետրի (շուրջ 7 հանգույցի), հաղորդել է ՏԱՍՍ-ը: