
ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատն արգելեց «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրերը պետհիմնարկներում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենսդրական արգելք է սահմանում բոլոր պետական հիմնարկություններում «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության եւ դրա դուստր կառույցների արտադրանքի օգտագործման վրա: Սույն նորման ներառված է պաշտպանության նախարարության 2018 թվականի ֆինանսավորման օրինագծում, որը նոյեմբերի 14-ին ընդունվել է ձայների մեծամասնությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Տեքստի համաձայն՝ «ոչ մի նախարարություն, վարչություն, կազմակերպություն կամ ֆեդերալ կառավարության այլ գերատեսչություն չի կարող օգտագործել» սույն ընկերության կողմից մշակված ծրագրերը կամ սարքերը: Արգելքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
Լուսանկարը` ТАСС