«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երևան և Բաքու». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր է այցելել Հայաստան եւ Ադրբեջան։

«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երեւան եւ Բաքու: Նախեւառաջ այդ այցերը նվիրված են ՌԴ-Հայաստանի, ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին»,-ասել է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Օրակարգը ներառելու է այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, դրանք հարուստ են ու հագեցած: Խոսելու ենք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ ջանալու ենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից (հոկտեմբերի 16-ին Ժնեւում) հետո»,-նշել է Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս