
Մարկ Ցուկերբերգի հիմնադրամն ավելի քան 12 մլն դոլարի նվիրատվություն է կատարել Հարվարդին

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի եւ նրա կնոջ՝ Պրիսցիլլա Չանի բարեգործական հիմնադրամը 12,1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Հարվարդի համալսարանին: Այս մասին ասված է Մասաչուսեթսի նահանգում գտնվող ուսումնական հաստատության՝ նոյեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ։
Փողը կհատկացվի եկամուտների ցածր մակարդակով ընտանիքներից ուսանողներին դրամաշնորհներ տալուն, որոնք հետագայում մտադիր են աշխատել պետական ծառայությունների ոլորտում: Ինչպես հայտնել են ուսումնական հաստատությունում, հիմնադրամի օգնության շնորհիվ հետագա 15 տարիներին համալսարանը կկարողանա դրամաշնորհների տեսքով ֆինանսական աջակցություն ցույց տալ շուրջ 2,3 հազար ուսանողների:
Ցուկերբերգը եւ Չանն ուսանել են Հարվարդում, սակայն Facebook-ի հիմնադիրը 2005 թվականին թողել է ուսումը ստեղծված սոցցանցի հաջողության ալիքին: Չանը համալսարանն ավարտել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: