
Յոթ մարդ է զոհվել ՌԴ Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռի կործանման հետևանքով

Ճշտված տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Լ-410 ինքնաթիռի կործանվելու հետեւանքով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբում:
«Զոհվել է յոթ մարդ եւ փրկվել է մի երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նորացված տվյալների համաձայն՝ ընդամենն օդանավում եղել է ինը մարդ:
Փրկարարների տվյալներով՝ «Խաբարովսկի ավիաուղիների» ինքնաթիռը Խաբարովսկից մեկնել էր Նելկան ավան: «Այն կոշտ վայրէջք է կատարել՝ չհասնելով թռիչքավայրէջքային գոտուն: Ֆյուզելյաժը տրոհվել է, հրդեհ եւ պայթյուն չի եղել»,- հավելել են գերատեսչությունում:
Ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդումն ստացվել է տեղական ժամանակով ժամը 13:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 7:30-ին):