Բաժիններ՝

ԷՄԳ-ն էներգակիրների համաշխարհային պահանջարկի աճ է կանխատեսում

Աշխարհում երկարաժամկետ հեռանկարում էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի պահանջարկը կշարունակի աճել եւ մինչեւ 2040 թվականը կավելանա 30 տոկոսով, ինչը համադրելի է եւս մեկ Չինաստանի ու Հնդկաստանի ընթացիկ պահանջմունքներին:

Այդ մասին ասված է էներգետիկայի միջազգային գործակալության տարեկան կանխատեսման բազային սցենարում: Դրա համաձայն, էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկն «աճելու է ավելի դանդաղ տեմպերով, քան անցյալում, բայց, այդուամենայնիվ, մինչեւ 2045 թվականը կավելանա 30 տոկոսով»,-նշվում է կանխատեսման մեջ:

Գործակալությունը կարծում է, որ էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի խոշորագույն սպառողն աշխարհում կմնա Չինաստանը: Սակայն պահանջարկի աճի մեջ առավել մեծ ներդրումը կանի Հնդկաստանը՝ սպառման մեջ իր բաժինը 2016 թվականի 7 տոկոսից ավեելացնելով մինչեւ 11 տոկոս:

Բացի այդ, ցուցանիշի աճի դրայվերներ կլինեն նաեւ Հարավարեւելյան Ասիայի երկրները: Մինչդեռ զարգացած տնտեսություն ունեցող առանձին երկրներ, ընդհակառակը, կկրճատեն էներգակիրների իրենց պահանջարկը: Օրինակ, Եվրոպայում 2040 թվականին այդ ցուցանիշը 10 տոկոսով ցածր կլինի ընթացիկ մակարդակից, իսկ սպառման մեջ նրա բաժինը 2016 թվականի 15 տոկոսից կնվազի մինչեւ 10 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս