
ԵՄ-ն պետք է բացի շուկաները «Արևելյան գործընկերության» երկրների համար. ԵԽ-ի պատգամավոր

Եվրամիությունը պետք է ապահովի «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների մուտքը հանրակցության ներքին շուկա՝ դրանով իսկ դրսեւորելով նրանց հետ տնտեսական ինտեգրացման ԵՄ-ի պատրաստակամությունը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցության՝ Եվրախորհրդարանի առաջատար քաղաքական խմբի ղեկավար Մանֆրեդ Վեբերը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Գործընկերության մեր պատրաստակամությունը ցուցադրելու առավել ծանրակշիռ միջոցը, որը մենք՝ եվրոպացիներս ունենք, այդ երկրներին ԵՄ-ի միասնական շուկա մուտք տրամադրելն է, որովհետեւ տնտեսական չափումը առավել զոհեղ գործիքն է, որն ունի Եվրոպան: Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում, է, բայց մենք նաեւ պետք է չափանիշներ որոշենք նրանց համար, ովքեր ցանկանում են միանալ ԵՄ-ի միասնական շուկային»,-ասել է նա լրագրողներին Ստրասբուրգում: Մամուլի ասուլիսի հեռարձակումն իրականացրել է ԵՄ-ի ինստիտուտների տեսածառայությունը: