ԱՄՆ-ում առաջին անգամ հավանություն են տվել միկրոչիպով հաբին
ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) պատմության մեջ առաջին անգամ վաճառքի է թույլատրել դեղամիջոց, որն իրենից ներկայացնում է հաբ՝ ներսարված միկրոչիպով:
Այդ մասին գրել է Financial Times-ը: Տվյալ դեպքում չիպն արդեն ներսարված է Ճապոնիայի Otsuka ընկերության արտադրության Abilify պատրաստուկում, որը կիրառվում է պսիխոզների բուժման համար: Հաբը կուլ տալուց հետո չիպը տեղեկատվություն կուղարկի հիվանդի շարժական սարքին եւ ավտոմատ կերպով այն կվերաուղարկի բուժող բժշկին, դրանով իսկ թույլ տալով խուսափել այն իրավիճակից, երբ հիվանդները չեն պահպանում դեղի ընդունման նշանակված ռեժիմը:
Ինչպես հայտնել է Otsuka-ի՝ Հյուսիսային Ամերիկայի ստորաբաժանման ղեկավար Քաբին Նաթը, նորաստեղծական միջոցը կթողարկվի սահմանափակ խմբաքանակներով՝ պահանջարկը որոշելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: