Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարմանը» ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ սկսել է սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի հարավային հատվածում՝ Մեղրիում, որը սահմանակից է Իրանին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնին հրավիրել է Բեռլին այցելել մայիսի 15-ին:
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մարտական է տրամադրված:
20-ից ավելի մարդ է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Հայդերիի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով:
Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Ճիշտ ուղու վրա ենք, շատ բան ունենք անելու: Դուք պետք է մի բան գիտակցեք, որ այսօր, ի դեմս ձեր թիմի՝ մենք տեսնում ենք այն մարդկանց, որոնք տարածքային կառավարման մեջ պետք է կատարեն համակարգված փոփոխություններ: Եթե ցանկանում ենք ունենալ համաչափ, զարգացած երկիր, բնակիչ, որի կենցաղային անհրաժեշտ կարիքները բավարարված են, պետք է իրականացնենք փոփոխություններ»։
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան (նստավայրը՝ Մոսկվա):
«Փաշինյանն ԱԺ ընտրություններում Երևանում հավաքել է 70.000 ձայն, եթե այս ձայները պահպանվեն, ապա դա անում է մոտավորապես 20%: Զարուհի Փոստանջյանը լավագույն դեպքում կարող է իր կողմը գրավել այն ընդդիմադիր ուժերի ձայները, որոնք ավագանու ընտրություններին չեն մասնակցում: Նա կարող է հավաքել 8-12%, եթե կարողանա տատանվողներին իր կողմը գրավել»:
Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն, հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիքը համարում է Ռուսաստանը։
Հարավկորեացի մասնագետները երեք տարի առաջ խորտակված «Սեւոլ» մարդատար լաստանավը զննելիս հայտնաբերել են ոսկորների մի քանի կտորներ, որոնք կարող են պատկանել ողբերգության զոհերից մեկին:
Չինաստանն ԱՄՆ-ի համար կբացի իր շուկաները երկու երկրների միջեւ առեւտրական հարաբերությունների վերաձեւաչափման հարյուրօրյա պլանի շրջանակներում, որը Թրամփը եւ Սին հաստատել են ապրիլին:
Սիրիացի զինվորականները միաժամանակ 30 հարսանիք են արել Հալեպում:
Իրաքյան Քրդստանի (ԻՔ) անկախության շուրջ հանրաքվեն կարող է անցկացվել 2017 թվականի հոկտեմբեր նոյեմբերին:
Պայթյուն է տեղի ունեցել Հռոմի կենտրոնական շրջաններից մեկում, ինչը մասին հայտնել է ANSA գործակալությունը: Պատահարի վայրում աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ոստիկանությունը:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքը: Լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ ոչ մի առողջ մտածող մարդ չի կարող չդատապարտել նման միջադեպերը, երբ խախտվում են մարդասիրական նորմերը:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի թիմը պատրաստ է բանակցություններ վարել երկրի հիմնական պահպանողական կուսակցության՝ «Հանրապետականների» հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցը Բրյուսել ՆԱՏՕ-ի՝ մայիսի 25-ի գագաթնաժողովին կլինի երկօրյա, նրա պատվիրակության կազմում կլինի շուրջ հազար մարդ:
Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն հայտարարել է, որ անգամ Հռոմի պապը չի կարող օգնել Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի ձերբակալված լրագրող Դենիզ Յուջելին:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) 2 միլիարդ դոլար գումարի «Պետրիոտ» համակարգի 160 հրթիռների վաճառքի գործարքին, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայի Վան նահանգի գլխավոր դատախազությունը պատրաստել է մեղադրական նոր զեկույց, որում պահանջում է զրկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բեդիա Օզգյոքչե Էրթանին և Դիրայեթ Թաշդեմիրին պատգամավորական անձեռնմխելիությունից:
Ուկրաինայի իշխանությունները՝ սահմանապահ ծառայությունները և Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրել են «Եվրատեսիլ 2017-ում» Բուլղարիայի մասնակից Քրիստիան Կոստովի՝ Ղրիմ կատարած այցելության մասին լուրերը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ադրբեջանի ընդդիմության հասցեին Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն արդեն մի քանի տարի քարոզվող ստի կրկնությունն է»,- contact.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին՝ մեկնաբանելով Հեյդար Ալիևի 90-ամյակի առիթով ընդունելության ժամանակ Ադրբեջանի նախագահի վիրավորական հայտարարությունները ընդդիմության հասցեին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին է, որ Սիրիայի հակամարտության կրագավորման շուրջ Ժնեւում կայացած բանակցություններն անարդյունք էին:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:
Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերը հայտարարել է, որ քաղաքում չի թույլատրելու որևէ հավաք կամ գործողություն՝ հաջակցություն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը ձերբակալվել է:
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանունել Մակրոնի կողմից ստեղծված «Հառաջ, հանրապետություն» շարժումը հանրապետության նախկին վարչապետ Մանուել Վալսին չի ներառել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակում, սակայն մտադիր չէ իր հավակնորդին առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն է քվեարկության դնելու Վալսը:
VC-25 երկու ինքնաթիռներից մեկը, որոնցով թռչում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, կարող էր օդում բռնկվել կամ պայթել Boeing-ի մեխանիկների անփութության պատճառով:
Ռուսաստանը ԱՄՆ-ի հայեցողությանն է թողնում երկկողմ հարաբերությունների զարգացման համար աշխատանքի ձեւաչափերի ընտրությունը. ինչպես նաեւ հարաբերությունների նորմալացման տեմպը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարար է, որ, Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ ստանալով՝ Ուկրաինան վերջնականապես «ձեւակերպեց իր ապահարզանը Ռուսական կայսրության հետ»:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ հանրապետությունում ստեղծված ապաէսկալացման գոտիները հակամարտության քաղաքական կարգավորում սկսելու իրական շանս են տալիս: