Բաժիններ՝

20-­ից ավելի մարդ է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահի ավտոշարասյան պայթեցման հետևանքով

20-­ից ավելի մարդ է զոհվել Պակիստանի Սենատի փոխնախագահ Մաուլան Հայդերիի ավտոշարասյան պայթեցման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհվածների եւ 35 տուժածների մասին:

Պայթյունը մայիսի 12­-ին տեղի է ունեցել Բելուջստանի նահանգի Մասթունգի շրջանում: Ավտոշարասյունը պայթեցրել են, երբ Հայդերին վերադառնում էր միջոցառումից: Նա հոսպիտալացվել է Քվետայի զինվորական կլինիկայում:

«Ես աննշան վնասվածքներ եմ ստացել, զոհվել են ինձ ուղեկցողներից մի քանիսը»,-­Սենատի փոխնախագահի խոսքը մեջբերված է նրա կուսակցության՝ «Ջամիաթ­ուլ­ուլեմա­ի­ իսլամ (Ֆ)»-­ի օգտահաշվում: Պակիստանյան մի քանի ԶԼՄ-­ների տվյալներով՝ Հայդերիին հաջողվել է խուսափել լուրջ վերքերից, քանի որ նա իր մեքենայում չի եղել: Մինչդեռ
նրա վարորդը զոհվել է:

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Նաեւ չի պարզվել՝ խոսքն արդյոք մահապարտ ահաբեկչի մասին է, թե ֆուգասի պայթելու, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031