Վրաստանի քաղաքացիներն սպառնալիք չեն տեսնում ի դեմս Հայաստանի. հարցում

Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) կողմից Վրաստանում անցկացված հարցման համաձայն, հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը երկրի համար առավել մեծ սպառնալիքը համարում է Ռուսաստանը։

Ըստ հարցման տվյալների, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 12-­ին, հարցին, թե որ երկիրն է ամենամեծ սպառնալիքը ներկայացնում Վրաստանի համար, մասնակիցների 63 տոկոսը նշել է Ռուսաստանի Դաշնությունը: Հարցվածների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան, 5 տոկոսը՝ ԱՄՆ-­ը, 1-­ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը եւ հենց Վրաստանը, իսկ 15 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցման տվյալներով՝ մասնակիցների 35 տոկոսն ԱՄՆ-­ն է համարել այն երկիրը, որը բոլորից լավ է ապահովում Վրաստանի անվտանգությունը, իրեն՝ Վրաստանը, նշել է 12 տոկոսը, Ռուսաստանը՝ 10 տոկոսը, Ադրբեջանը՝ 2 տոկոսը, Ֆրանսիան՝ 1 տոկոսը, Թուրքիան՝ 1 տոկոսը, Գերմանիան՝ 1 տոկոսը, Հայաստանը՝ 1 տոկոսը, 18 տոկոսն ընտրել է «ոչ մի երկիր» կատեգորիան, իսկ 17 տոկոսը պատասխան չի տվել:

Հարցումն անցկացվել է ապրիլի 7-­28-­ն ընկած ժամանակաշրջանում: Դրան ամբողջ Վրաստանում մասնակցել է 2 հազար 493 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Տեսանյութեր

Լրահոս