Եվրամիությունը կաջակցի Հայաստանի միգրացիոն եւ սահմանային կառավարման բարելավման գործընթացին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող  «Աջակցություն Հայաստանում միգրացիոն եւ սահմանային կառավարմանը» ծրագիրը ՄԱԿ-ի  զարգացման ծրագրի եւ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետ սկսել է սահմանային անցակետերի արդիականացումը Հայաստանի հարավային հատվածում՝ Մեղրիում, որը սահմանակից է Իրանին: Այս նախաձեռ նությունը կբարելավի Հայաստանի միգրացիոն եւ սահմանային կառավարումը, կբարձրացնի անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ կդյուրացնի առեւտուրը:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի խոսքով՝ Մեղրու սահմանային անցակետը կգործի մեկ պատուհանի համակարգով բեռնափոխադրողների եւ սահմանը հատող անձանց համար: Դա կօգնի արագացնել բեռնափոխադրումների գործընթացը: Սահմանային անցակետի բարելավված հարմարությունները իրենց հերթին կխթանեն հայ-իրանական առեւտրաշրջանառությունը:

Նախաձեռնության հիմնական նպատակը Հայաստանի միգրացիոն եւ սահմանային կառավարման համակարգի համապատասխանեցումն է եվրոպական չափանիշներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031