Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ այդ երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն իրենց հայ և ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Այս պահին Արցախ են մեկնում Արտաշատի ՍԴՀԿ «Ժիրայր-Մուրադ» մասնաճյուղի ազատամարտիկները՝ հրամանատար Խաչիկ Սարգսյանի գլխավորությամբ: Երկրապահ Կամավորական Միության տարբեր մասնաճյուղերի հետ Արցախ են մեկնել ազատամարտի մասնակից Մեծն Մուրադ ջոկատի մարտիկները՝ հրամանատար Ռազմիկ Մատարյանի գլխավորությամբ:
«Մենք Թարթառից կարողացանք դուրս գալ ժամը 10-ին: Փոխադարձ գնդակոծությունները շարունակվել են մեր դուրս գալուց հետո եւս: Տներին դիպչած գնդակներից վիրավորներ չեն եղել, բայց տներին վնաս է հասցվել», -ասել է նա:
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգտոնը հորդորել է կողմերին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարություն է տեղադրվել Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ֆրենկ Փալոունը կոչ է արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել սանձազերծած հարձակումների համար:
Արցախի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր:
ԼՂՀ Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ:
Էստոնիան մտահոգ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձությունների էսկալացիայից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարինա Կալյուրանդը:
Բաքվի ավանտյուրայի մեկնարկը տրվել է Ալիևի կողմից Վաշիգտոնում: «ԱրմԻնֆո» գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թել Ավիվում ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը:
Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլ-օղլին ռուսական Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պաշտոնապես խոստովանել է, որ Բաքուն է նախահարձակ եղել և ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ «չկարգավորված տարածքային հակամարտության» պատճառով, հայտնում է novostink.ru-ն:
Ադրբեջանն ամեն գնով` թեկուզ 1 քառակուսի տարածք գրավելու խնդիր ունի. կարևոր չէ` դա կլինի մարտական դիրքի, թե չեզոք տարածքի հաշվին:
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ խաղաղություն հաստատեն Ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ապրիլի 1-2-ի գիշերից սկսված սահմանային աննախադեպ լարվածությունը հարկադրել է, որ եռասերունդ Երկրապահը բերվի մարտական պատրաստվածության:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով ծավալված գործողություններին, իր խորը մտահոգությունն է հայտնել Արցախում տեղի ունեցող միջադեպերի կապակցությամբ:
Իրանն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից և զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Այս բախումը պետք է դադարեցվի: Լեռնային Ղարաբաղի խնդիրը երկար տարիներ, մինչ այժմ, խլել է շատ մարդկային կյանքեր: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել կրակը եւ ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելով հետագա լարվածությունից»:
Voskanapat.info-ի տեղեկացմամբ՝ անցած գիշեր Հայաստանից Արցախ են տեղափոխվել «Թիրախ У» տեսակի մարտավարական հրթիռային համալիրներ և «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգեր:
Սահմանամերձ բնակավայրերից մեկի երեկվա հրթիռահրետակոծության հետևանքները:
Քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Դոյչե Վելլե» ռադիոկայանին հայտնել է, որ տարածաշրջանում նոր զարգացումները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին:
Քաշաթաղի շրջանի բոլոր համայնքներից հարյուրավոր կամավորներ են դիմել շրջանի զինկոմիսարիատ՝ սահման մեկնելու և սատար կանգնելու սահմանապահ զինվորներին:
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից ապրիլի 1-ին մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Ասոյանը Երեւանից էր, 19 տարեկան, ընտանիքի չորս երեխաներից՝ ավագը:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ մի քանի հարցադրում արել:
Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միևնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։
Վաղ առավոտից ԵԿՄ վարչությունում էին հավաքվել աննախադեպ թվով ԵԿՄ-ականներ:
Այսօր հրավիրվել է Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է TASS-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի հայտնի իր աջակցությունը:
ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և զսպվածության կոչ է անում կողմերին, քանի որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինությունների օգտագործմամբ և մեծաքանակ զոհերի առնչությամբ:
Ըստ հավաստի տեղեկությունների ՀՀ ԶՈւ-երը ԼՂՀ ՊԲ-ն ուժեղացնելու նպատակով արդեն Արցախ է տեղափոխել հրթիռահրետանային բրիգադ, այս մասին տեղեկացնում է Times.am-ը։
Շուրջ 10 հազար միլիոնատեր է լքել Ֆրանսիան 2015 թվականին: Այս մասին են վկայում տվյալները, որոնք նշված են New World Wealth-ի զեկույցում: