Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի խորհրդարանի բանաձևը, որը ընդունվել է՝ կապված Անկարայի կողմից Իրաքում թուրքական զորքերի գտնվելու մանդատի երկարաձգման հետ մինչև 2017 թվականի հոկտեմբերը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը։
ԱՄՆ-ի Պատերսոն քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել՝ 2 տուն ամբողջությամբ ոչնչացել է, ևս 13-ն ստացել է վնասվածքներ։ Այս մասին հայտնում է NJ.com-ը։
ԱՄՆ-ում կայացել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի թեկնածուների՝ դեմոկրատ Թիմոթի Քեյնի և հանրապետական Մայքլ Փենսի հեռուստաբանավեճը, հայտնում է BBC-ն։ Բանավեճի հիմնական թեման դարձել է Ռուսաստանը։
Դիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են իրականացրել զինվորական անձնակազմի վրա: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Վրացական երազանքի» հեռացումն իշխանությունից ոչ թե քաղաքական ճաշակի հարց է, այլ անվտանգության:
Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 21:40-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակին հարակից՝ Բարաթաշվիլիի հրապարակի մոտակայքում պայթեցվել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենան:
Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն է իրականացնելու։ Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս է ստանում, ինչը ենթադրում է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի միջև չեն լինելու։
Բանն այն է, որ չնայած մարզպետի կուսակցական պատկանելիությանը՝ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն չկարողացավ հաղթահարել 6 տոկոսի շեմը, մինչդեռ Վանաձորում, որտեղ ՀՅԴ-ն իշխանություն չունի, ստացել է 6.3 տոկոս ձայն։ Հովսեփ Սիմոնյանի նկատմամբ դժգոհությունը դաշնակները հայտնել են նաև հրապարակավ։
ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վաոչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին Արմեն Գեւորգյանին եւ Յուրի Խաչատուրովին ներկայացնելու պաշտոնական արարողությունից հետո, երբ արդեն տեսախցիկները դահլիճից դուրս են բերվել, Սերժ Սարգսյանը ներկաներին բացատրել է, թե ինչու է Յուրի Խաչատուրովին նշանակել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:
Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու:
Այս տարի 3,5 հազարից ավելի մարդ է զոհվել կամ անհետ կորել ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձ կատարելիս:
Այսօր Թբիլիսիում պայթեցվել է Վրաստանի խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենան:
Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2017-2019թթ. հասնել տնտեսության 5 տոկոս աճի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
«Հստակ է, որ այսօր սիրիական հակամարտության հիմնական դերակատարներն ԱՄՆ-ը ու եվրոպական պետությունները չեն, կա ուղիղ միջամտություն Սաուդիան Արաբիայից, Քաթարից, Թուրքիայից և նույնիսկ՝ Իսրայելից»:
Գերմանիան վճռականորեն սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ֆիլիպինների իշխանությունները ստեղծել են մոտ մեկ տասնյակ ոստիկանական գաղտնի ջոկատներ, որոնք զբաղվում են թմրամոլների նկատմամբ արտադատարանական հաշվեհարդարներ տեսնելով, գրում է Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանության բարձրաստիճան աղբյուրի։
Ռուսաստանը Սիրիա է տեղափոխել հակաօդային պաշտպանության С300 զենիթահրթիռային համակարգ:
Սիրիայում քաղաքական լարված իրադրության հետեւանքով Հայաստանում իրենց ապաստանն են գտել 20 հազար սիրիահայեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը, զբաղվածության եւ կացության խնդիրները խանգարում են սիրիահայերին վերջնականապես ինտեգրվել մեր հասարակությունում:
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական վարչության պետերի` Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին Բեռլինում:
2016 թվականի սեպտեմբերին Վրաստան է ժամանել Հայաստանի 130 815 քաղաքացի՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճ արձանագրելով 4,2 տոկոսով: Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով Ադրբեջանին, որտեղից Վրաստան է ժամանել 130 851 մարդ (+ 6,7 տոկոս):
Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում ձեւավորվել է մի իրավիճակ, որը պահանջում է խաղի նոր կանոններ: Վերջին զարգացումներն ակնառու դարձրեցին բարեփոխումներից բխող համակարգային, լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այլեւս ձեւավորված է նոր կառավարություն, որը, հուսով եմ, կներկայացնի այնպիսի հավակնոտ ծրագրեր, որոնց իրականացումը հնարավորություն կտա արձանագրել դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Դա լինելու է երկարատեւ գործընթաց, եւ իշխանությունն անելու է հնարավորը դրական արդյունքների ապահովման ուղղությամբ:
Թուրքիայում շարունակվող արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրով փակված Hayatın Sesi և İMC TV հեռուստաընկերություններում այսօր ոստիկանական օպերացիա է իրականացվել։ Հեռուստաընկերությունների շենքերը կողպվել են։
«Մարդամեկը (ափսոս էլ է այս բառը) վերջապես շմայսերեն արտաթորեց այն կեղտը, որը ֆեյսբուքում ֆռռցնում էր ֆեյք կանանց օգտահաշիվների ու գովազդի տակ: Բայց դրանով նաև պատասխանատվություն ստանձնեց այդ կամպանիայի համար: Վերջապես դատարան ուղարկելու առարկայական նյութ կա: Նախկինում մի տեսակ հետաքրքիր չէր երրորդական դեմքերի դեմ դատարան դիմում ուղարկելը»:
Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքի նախապատրաստական աշխատանքը կավարտվի 2016թ., այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը հրաժարվել է դիվանագիտությունից սիրիական հակամարտությունում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հայտնում է RIA Novosti-ն։
Ազգային ժողովում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ իր և Ստեփան Սաֆարյանի միջև սոցիալական ցանցերում ծավալվող բանավեճին։
ՆԱՏՕ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ և չի զսպում վերջինիս, դաշինքը մտադիր է պատասխան տալ ընդհանուր մարտահրավերներին Մոսկվայի հետ միասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ըստ ԿԸՀ նախագահի` քվեարկության նախնական արդյունքներով ամփոփվել է յուրաքանչյուր կուսակցության ստացած կողմ ձայների քանակը: Տ.Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչպե՞ս է Գյումրիում 40% ստացած Բալասանյանի դաշինքը ստանալու 51%-ին համապատասխան մանդատներ:
«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ոչնչով չտարբերվեցին տարիների ընթացքում իշխանությունների քաղաքականության արդյունքում ձևավորված կլանային բնույթի տեղական ընտրություններից, երբ անձնական, բարեկամական կապերը, ընտրակաշառքը, քաղաքացիներին կենցաղային ծառայություններ մատուցելը մշտապես ընտրողի դիրքորոշման վրա ապօրինաբար ազդելու վճռորոշ միջոց են եղել»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը։