Վրաստանի նախագահը Սաակաշվիլիին կոչ է արել չմիջամտել երկրի ընտրական գործընթացին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմել է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին՝ կոչ անելով չմիջամտել Վրաստանի ընտրական գործընթացին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ես ևս մեկ անգամ փորձում եմ առավելագույնս մեղմ կերպով կոչ անել նախկին նախագահին չմիջամտել Վրաստանում ընթացող ընտրական գործընթացին»,- ասել է Մարգվելաշվիլին։
Նրա խոսքով՝ հասարակությունը միտված է նրան, որ կատարի ազատ ընտրություն և այդ իրավիճակը լարելը քայլ է ժողովրդավարության դեմ։
«Մեզ համար դա կարևորագույն ժողովրդավարական փորձ է: Մենք անցկացնում ենք ժամանակակից, եվրոպական ընտրություններ: Հասարակությունը կենտրոնացած է ազատ ու ճիշտ ընտրություն կատարելու վրա։ Այդ իրավիճակի լարումը, էմոցիաների էսկալացիան քայլ է ժողովրդավարության դեմ»,- նշել է Վրաստանի նախագահը «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։